211652_close_icon
views-count4863 դիտում article-date 10:14 06-02-2018

Գազի սպառման ծավալներն աճում են, «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերը նվազում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երեք տարիներին հետևողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյու­ջե վճարած հարկերը, թեև այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկա­տուների ցանկը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հարկերը նվազեցրել է այն դեպքում, երբ ՀՀ-ում գազմատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2015թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.՝ 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ: Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, պարզ չէ. 2016թ., նախորդ տարվա համեմատ, գազի սպառման ծավալներն ավելացել էին, առայժմ հրապարակված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, և կրկին սպառման ծավալների աճ կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դի­մեց «Գազպրոմ Արմենիա», որտեղից խոստացան մեր հարցմանը պատասխանել առաջիկայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր