211652_close_icon
views-count26454 դիտում article-date 09:35 06-02-2018

Շահումյանից արտագաղթած 11 հոգանոց ընտանիքը ապրում է վագոն-տնակում. ընտանիքի 3 անդամներ պայմանագրային զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ծայրամասերից մեկում՝ «3-րդ գյուղ» թաղամասում են գտնվում Շահումյանից հայաթափման ժամանակ գաղթած մի քանի ընտանիքների վագոն-տնակները: Նրանց մեծամասնությունը նույն թաղամասում սեփական տներ է ստացել և դուրս եկել վագոն-տնակներից, սակայն մի քանի ընտանիքներ դեռ շարունակում են կենցաղային պայմաններից զուրկ ապրել: 1991 թվականից այնտեղ ապրող Գզիրյանների ընտանիքը բաղկացած է 11 հոգուց, որոնցից երկուսն անչափահաս են, 3 տղամարդ էլ պայմանագրային զինծառայողներ են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Ազնիվ Գզիրյանը, ասաց, որ շատերն են տուն ստացել, սակայն փակել են դռները և այլ տեղ տեղափոխվել, իսկ իրենց, որ այդքան անհրաժեշտ է, այդպես էլ չեն տրամադրում ապրելու անկյուն: Հավելեց, որ երեխաները մեծացել են, այլևս չեն կարողանում նման պայմաններում հարմարվել և խնդրեց համապատասխան մարմինների ուշադրությունն ու հոգածությունը՝ իրենց հարցին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր