211652_close_icon
views-count25919 դիտում article-date 09:15 06-02-2018

Սամվել Կարապետյանի հայրը ավտոկայանատեղի է շահագործում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում: Երևանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սարգիս Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետարան: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր