211652_close_icon
views-count3281 դիտում article-date 22:48 05-02-2018

Բարեկարգվող այգին համալրվելու է բարձրարժեք նոր ծառերով

Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր