211652_close_icon
views-count1729 դիտում article-date 17:40 05-02-2018

Գորիսում մեկնարկել է ՓՄՁ-ների և աշխատուժի համար անցկացվող դասընթացը

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը: Այն անցկացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Սյունիքի մարզի ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի առնվազն 30 ներկայացուցիչներ կմասնակցեն երկուական դասընթացների: Այդ ընթացքում նրանց հնարավորություն կընձեռնվի ստանալ գիտելիք և զարգացնել մասնագիտական հմտությունները սեփական բիզնեսը ճիշտ վարելու և բիզնեսի առաջխաղացման համար, իսկ տեղական աշխատուժը ձեռք բերած գործնական գիտելիքի շնորհիվ կկարողանա ավելի հեշտությամբ աշխատանք գտնել իրենց համար ցանկալի ոլորտներում։ Ծրագիրը ներառում է գործնական և արդյունավետ դասընթացներ հետևյալ թեմաներով՝ վաճառք և մարքեթինգ, հյուրընկալության ոլորտի կառավարում՝ ՓՄՁ-ների համար, սպասարկում և հյուրընկալության ոլորտի կառավարում, կարիերայի զարգացում՝ աշխատուժի համար: Դասընթացն անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Սյունիքում հատկապես կարևորվում է հյուրընկալության ոլորտը, հետևաբար, 2 դասընթաց ուղղված է հենց այդ ոլորտի զարգացման թեմաներին: Մարզն այդ դասընթացների շարքի չորրորդ թիրախային տարածաշրջանն է` Երևանից, Արմավիրի և Լոռու մարզերից հետո: ### 2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր