211652_close_icon
views-count2910 դիտում article-date 14:46 05-02-2018

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: «Հայաստանը մեծապես կարևորում է նույնական արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջև: Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր