211652_close_icon
views-count11221 դիտում article-date 14:39 05-02-2018

Պարզեցվում ու առավել մատչելի են դարձվում ներմուծման գործընթացները. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարևորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ: Այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը: Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը», տնտեսվարողը հնարավորություն է ստանում ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները և կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը, խնայելով իր ժամանակն ու նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի ազդեցությունը: Առաջիկա երկու ամիսներն, ըստ էության, կդիտարկվեն որպես անցումայն ժամանակաշրջան, որի ընթացքում Ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեն կկազմակերպեն համատեղ դասընթացներ՝ ծանոթացնելով բոլոր շահագրգիռ գործարարներին համակարգի աշխատանքի սկզբունքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր