211652_close_icon
views-count3662 դիտում article-date 15:39 05-02-2018

Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա պատրաստվող ահաբեկչական հարձակում են կանխել

Քաբուլում տեղակայված ՌԴ դեսպանատան մոտակայքում հայտնաբերվել է ավտոմեքենա, որում տեղադրված է եղել պայթուցիկ սարք։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Վերջինի փոխանցմամբ՝ Mazda մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել դիվանագիտական շենքից ոչ հեռու։ Առայժմ ռուսական կողմից պաշտոնական որևէ արձագանք չկա։ Նշենք, որ վերջերս Քաբուլում ահաբեկչական գործողությունները շատացել են։ Նրանցից ամենախոշորը Վազիր-Աքբար-Խան դիվանագիտական թաղամասում հնչած հզոր պայթյունն էր, ինչի հետևանքով զոհվել էր 203 մարդ, ևս 235-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը։

Նմանատիպ նյութեր