211652_close_icon
views-count4423 դիտում article-date 15:00 05-02-2018

Թուրքիան լավ կանի՝ վերանայի իր դիրքորոշումը Սիրիայում. Իրանի ԱԳՆ

Թուրքիայի ղեկավարությանը հարկավոր է վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի գործերին միջամտելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է Tass-ը։ Միևնույն ժամանակ նշել է, որ չնայած դրան, Սիրիայի հարցով խորհրդակցությունները Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից շարունակվելու են։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց նոր ռազմական օպերացիա սկսելու մասին, որն իրականացնում է Սիրիայի Աֆրին շրջանում, Սիրիայի «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության դեմ։ Նշված շրջանը բնակեցված է 1.5 մլն քրդերով։

Նմանատիպ նյութեր