211652_close_icon
views-count3538 դիտում article-date 14:47 05-02-2018

Անհայտ անձը կրակոցներ է արձակել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մոտ

Իրանի մայրաքաղաք Թհրանում՝ այդ երկրի նախագահի վարչակազմի շենքի մոտ, տղամարդը կրակոցներ է արձակել հրազենից։ Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերջինս փորձել է ներխուժել շենք, սակայն դա թույլ չեն տվել անվտանգության աշխատակիցները։ Տղամարդը ձերբակալված է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր