211652_close_icon
views-count5043 դիտում article-date 13:42 05-02-2018

«Արևէկ» արևային էլեկտրակայանի էլեկտրաէներգիայի սակագինը կսահմանվի 51.287 դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում կքննարկի «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու [url=http://www.psrc.am/images/News/haytararutyun/2018/07.02.18n/2.pdf]հարցը[/url]: Ըստ այդմ, նախագծով նախատեսված է «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 42.739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից և կգործի մինչեւ սեպտեմբեր:

Նմանատիպ նյութեր