211652_close_icon
views-count6557 դիտում article-date 13:29 05-02-2018

Մոսկվայի օդանավակայաններում 100-ից ավելի չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի մարզին վրա հասած անոմալ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այս պահի դրությամբ ավելի քան 100 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել։ Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այդ մասին նշված է «Յանդեքս. գրանցումներ» պորտալում։ Այսպես, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 4 չվերթ։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 45, չեղարկվել 6 չվերթ։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 55 չվերթ։

Նմանատիպ նյութեր