211652_close_icon
views-count6184 դիտում article-date 12:13 05-02-2018

Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել. դրանք կանցկացվեն ապրիլի 11-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ըստ հրամանագրի՝ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի ապրիլի 11-ին, հաղորդում է Trend-ը։ Նշենք, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին և իշխող «ԵՆԻ Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին Ի. Ալիևն է։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգված է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի։ Հայտնի չէ, սակայն, ընտրությունների վաղաժամ անցկացման պատճառը։

Նմանատիպ նյութեր