211652_close_icon
views-count2647 դիտում article-date 10:07 05-02-2018

Brent տեսակի նավթի գինն ընկել է մինչև 67 դոլար

Նավթի համաշխարհային գները նվազում են. այդ են վկայում առևտրի տվյալները։ Interfax-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 67.91 ԱՄՆ դոլար։ WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.96 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 64,82 ԱՄՆ դոլար։ Վերջին շաբաթում Brent-ը, ընդհանուր հաշվով, նվազել է 2.2 տոկոսով, իսկ WTI-ը՝ 1 տոկոսով։

Նմանատիպ նյութեր