211652_close_icon
views-count16740 դիտում article-date 23:45 04-02-2018

Կուբանի բնակիչը կատվով լվացել է մեքենան. նրան կարող են ազատազրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրասնոդարի երկրամասի բնակիչներից մեկը կատվով լվացել է մեքենան: Դատելով տեսանյութի մեկնաբանություններից, նման կերպ տղամարդը որոշել է կատվին պատժել նրա համար, որ վերջինս ցատկել է մեքենայի վրա և այնտեղ կեղտոտել: Ոստիկանությունն այս դրվագի առթիվ հետաքննություն է սկսել: Նշենք, որ այս տարվա հունվարի 30-ին Կոմիում դատարանը 37-ամյա տղամարդուն դատապարտել է 1 տարվա ազատազրկման՝ կատվի համար: 2017-ի հոկտեմբերին Ուխտայում բնակվող այդ տղամարդը նեղանալով ընկերուհուց, վերցրել է վերջինիս՝ «Ռիժիկ» կատվին, մտցրել լվացքի մեքենայի մեջ ու միացրել այն: Կենդանին սատկել է: 2017թ. դեկտեմբերին ՌԴ Պետդուման ընդունեց օրինագիծ, որը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար առավելագույն պատժաչափը մեծացրեց 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում: Այդ օրինագիծը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսաձայնագրությունները տեղադրում են ինտերնետում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր