211652_close_icon
views-count9012 դիտում article-date 22:44 04-02-2018

«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը մեր հետ մուկ ու կատու էր խաղում

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն պատմել է 2017-ի ամռանը Նեյմարի տեղափոխության մասին՝ կատալոնական ակումբից ՊՍԺ: «Մենք նրա, նրա հոր հետ այդքան շփվեցինք ու գործում առաջընթաց չեղավ: Եթե նա մոտենար մեզ ու ասեր, որ ցանկանում է հեռանալ, ինչպես դա արել են Ֆաբրեգասը, Պեդրոն, Սանչեսը կամ Մասկերանոն, մենք բոլորս էլ կհասկանայինք: Բայց ինչը չես կարող անել, ապա դա սուրճի բաժակով գուշակելն է: Նա մեր հետ մուկ ու կատու էր խաղում: Ոչինչ չէր ասում մեզ: Եթե նա այդպես աներ, ապա ՊՍԺ-ն նրան ձեռք կբերեր ավելի փոքր գումարով, և մեր համար հետագա տրանսֆերները ավելի քիչ կարժենային: Իր վարքագծով Նեյմարը աղմուկ սադրեց շուկայում: Ինչ որ պահից մենք հասկացանք, որ որտեղից է այդ քամին փչում և ասացինք, որ պայմանագիրը երկարաձգելու համար նրան պարգևավճար չենք տալու: Ինչո՞ւ նա այդպես վարվեց: Նա գիտեր, որ երբեք առաջին համարը չի դառնա, քանի դեռ Մեսին ՊՍԺ-ում է խաղում: Իսկ առաջին համար դառնալու համար Նեյմարը պետք է լքեր ակումբը», ասել է Մեստրեն: Հիշեցնենք, որ Նեյմարը դատի է տվել «Բարսելոնային»՝ իրեն պարգևավճար չտալու համար:

Նմանատիպ նյութեր