211652_close_icon
views-count10612 դիտում article-date 16:22 04-02-2018

Մոսկվայում տեղացած առատ ձյան պատճառով 350-ից ավելի ծառ է կոտրվել

Մոսկվայում տեղացած առատ ձյան պատճառով մոտ 370 ծառ է կոտրվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի՝ բարեկարգման հարցերով տեղակալ Պյոտր Բիրյուկովը, հաղորդում է Ria Novosti-ն։ Քաղաքացիներին SMS հաղոդագրություններ են ուղարկվում՝ նախազգուշացնելով կոտրվող ծառերի վտանգի մասին։ Այսօր Մոսկվայի մարզում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։ Եղանակային վատ պայմանների հետևանքով 1 մարդ մահացել է, մի քանիսը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Մոսկվայի օդանավակայաններում մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել և չեղարկվել։

Նմանատիպ նյութեր