211652_close_icon
views-count1789 դիտում article-date 15:41 04-02-2018

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է. ԱԻն-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր