211652_close_icon
views-count7433 դիտում article-date 13:32 04-02-2018

Թուրքիայի փոխվարչապետը չի բացառել, որ սիրիական Մանբիջում թիրախում կհայտնվեն նաև ամերիկացի զինվորականները

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում, որ Սիրիայի Մանբիջ շրջանում Սիրիայի Քրդական ինքնապաշտպանական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորականները նույնպես կարող են թիրախում հայտնվել։ «Եթե ՔԻՋ-ի ահաբեկիչները չլքեն Մանբիջը, ապա մենք այդ շրջանում, ինչպես նաև Եփրատից դեպի արևելք ընկած հատվածում օպերացիաներ կսկսենք։ Քրդական ինքնապաշտպանական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորականները ևս կհայտնվեն մեր զինված ուժերի թիրախում»,-ասել է Բոզդաղը։ Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին չափազանց լարված են այն բանի պատճառով, որ Վաշինգտոնը ռազմական աջակցություն է ցուցաբերում քրդական ջոկատներին, որոնց դեմ Անկարան ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրինի շրջանում։

Նմանատիպ նյութեր