211652_close_icon
views-count23811 դիտում article-date 00:42 04-02-2018

Հենրիխ Մխիթարյան. Ես երջանիկ եմ, պետք է շարունակենք նույն ոգով

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով՝ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088337/]հաղթանակից[/url] (5:1) հետո: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն այդ խաղում երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Ես շատ երջանիկ եմ, սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, որպեսզի հաղթենք հաջորդ խաղում ու ավելի շատ միավորներ վաստակենք: Մենք հարձակողական ֆուտբոլ էին ցուցադրում, սակայն երկրորդ խաղակեսը մի փոքր ավելի բարդ ստացվեց: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է «Արսենալը» խաղում: Կփորձեմ իմ լավագույնը ֆուտբոլը ցուցադրել», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր