211652_close_icon
views-count6487 դիտում article-date 21:00 03-02-2018

Ճապոնիան արձակեց աշխարհի ամենափոքր հրթիռ-կրիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունն այսօր արձակել է աշխարհի ամենափոքր SS-520 հրթիռ-կրիչը: Մինի-հրթիռը արձակել են Կագոսիմայի Ուտինոուրա կայանից: Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի TRICOM-1 գերփոքր արբանյակը: Երկաստիճան SS-520 հրթիռն ունի 520 մմ տրամագիծ և 2600 կգ քաշ: Նա կարող է մինչև 800 կմ բարձրություն տանել մինչև 140 կգ օգտակար քաշ: Նման մեկ հրթիռի արձակումն արժե մոտ 4,5 մլն դոլար, ինչը զգալիորեն էժան է, քան՝ մեծ հրթիռների դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր