211652_close_icon
views-count6442 դիտում article-date 14:10 03-02-2018

7 օր առաջնագծում . հակառակորդը հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր