211652_close_icon
views-count2649 դիտում article-date 12:11 03-02-2018

ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգում Ռուսաստանը թշնամի չէ, բայց մտահոգություն է առաջացնում

ԱՄՆ-ն արդիականացրել է միջուկային հայեցակարգը, որտեղ Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին, նվիրված առանձին գլուխներ կան: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42926942]BBC[/url]-ն: Պենտագոնի ներկայացուցիչներին ամենաշատ մտահոգում են Ռուսաստանի հայտարարությունները՝ միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին: Մտահոգիչ է նաև նոր զինատեսակների փորձարկումները: «Այսօր Ռուսաստանը արդիականացնում է այդ զենքերը, ինչպես նաև այլ ռազմավարական համակարգեր: Առավել մտահոգիչ է Ռուսաստանի ռազմավարության ընդունումը, որը նախանշում է հաջողությունների հասնել միջուկային հնարավորությունները ընդլայնելու միջոցով», - նշվում է փաստաթղթում: «Ռուսաստանը մեծացրել է իր միջուկային ներուժը: Մենք չենք ցանկանում դիտարկել նրան որպես թշնամի: Մենք ցանկանում ենք կայուն հարաբերություններ հաստատել, բայց Ռուսաստանը մի քանի անգամ խախտել է միջազգային պայմանագրերի մի քանի դրույթներ, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առումով»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր