211652_close_icon
views-count1878 դիտում article-date 13:12 03-02-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Փետրվարի 3-ին, ժամը 02:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Lexus RX մակնիշի 35 NA 781 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

Նմանատիպ նյութեր