211652_close_icon
views-count4434 դիտում article-date 09:59 03-02-2018

Զոռով բերեցին 2-րդ փուլ. Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովում կրքեր են բորբոքվում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ հայտարարեցին, որ արձանը, մեղծ ասած, խայտառակություն է: Արձանի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել և հարյուրավոր այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչն անհասկանալի և անընդունելի է: Արվեստաբանը կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը և հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն նրա տպավորությամբ, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր: «Դա կարծես թելադրանք լիներ, զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին, չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք, որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարված»,- իր տեսակետը հայտնեց հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով կարողացան ապահովել մեծամասնության քվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր