211652_close_icon
views-count7043 դիտում article-date 23:46 02-02-2018

Ժոզե Մոուրինյո. Կաշխատենք ԱՊԼ-ում երկրորդ տեղ գրավել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Անգլիայի առաջնությունում առաջին տեղի համար պայքարն ավարտված է: «Մենք կփորձենք երկրորդ տեղը գրավել: Այդ դիրքում ենք ամբողջ մրցաշրջանում ենք գտնվում: Մի քանի շաբաթ առաջինն էինք, իսկ հետ միշտ՝ երկրորդը: Երկրորդից վեցերորդ տեղերի համար պայքար է գնում, սակայն առաջին տեղի համար հարցը գործնականում լուծված է: «Մանչեսթեր Սիթին» այնքան հաջող է հանդես գալիս, որ մյուսներին թույլ չի տալիս մոտենալ: Ամեն ինչ պարզ է: Ես չեմ ասում, թե «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» կամ «Չելսին» վատ են խաղում, սակայն «Սիթին» հիանալի սկսեց ու շարունակեց մրցաշրջանը, հաղթեց խաղերում, որտեղ արժանի չէր հաղթանակի», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր