211652_close_icon
views-count12574 դիտում article-date 22:40 02-02-2018

Արսեն Վենգեր. Եվրոպայի թոփ-5 լիգաներում մրցակցությունը ոչնչացված է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է եվրոպական գլխավոր առաջնություններում մրցակցության թեմային: «Եթե տեսնենք եվրոպական թոփ-5 առաջնությունները, ապա դեկտեմբերին արդեն գիտեք չորս չեմպիոններին: Դա նշանակում է, որ ֆուտբոլի հետ ինչ-որ բան այնպես չէ: Որոշ ակումբների ֆինանսական հզորությունը ոչնչացնում է մրցակցությունը», ասել է Վենգերը: Ներկա պահին Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» առջևում է 15 միավորի առավելությամբ: Գերմանիայում «Բավարիան» առջևում է 16 միավորով, Իսպանիայում «Բարսելոնան»՝ 11, Ֆրանսիայում ՊՍԺ-ն՝ 11: Եվ միայն Իտալիայում է, որ Նապոլին ընդամենը 1 միավորի առավելություն ունի «Յուվենտուսի» նկատմամբ:

Նմանատիպ նյութեր