8015 դիտում
22:46 02-02-2018
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի մեկնարկը
Փետրվարի 7-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի մեկնարկը:
Նախագծի նպատակն է վավերագրական կինոնկարների միջոցով հանրության ուշադրությունը սևեռել Հայերի ցեղասպանության հարցում փաստերի ուսումնասիրության անհրաժեշտությանը:
Մեկնարկային օրը՝ որպես հարգանքի տուրք անվանի հայ ռեժիսոր Մայքլ Հակոբյանի հիշատակին, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայերի ցեղասպանության ուսումնասիրությանն ու լուսաբանմանը՝ չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, կցուցադրվեն նրա ֆիլմերից երեքը՝ «Որտե՞ղ է իմ ժողովուրդը» (“Where Are My People?” (1965)), «Մոռացված ցեղասպանությունը» (“The Forgotten Genocide” (1975)) և «Հայերի ցեղասպանությունը» (“The Armenian Genocide” (1991)):
Ֆիլմերը կլինեն անգլերեն: Տեղի կունենա նաև հետդիտումային քննարկում:
Նախագծի հեղինակ` Գոռ Եդիգարյան
[b]«Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
5413 դիտում
22:48 23-03-2018
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող նախագծի հերթական հանդիպումը
Այս բաժնից
535 դիտում
17:39 19-04-2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
730 դիտում
17:23 19-04-2024
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից
298 դիտում
17:03 19-04-2024
Ալբերտ Բազեյանի խափանման միջոց՝ տնային կալանքի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարան