211652_close_icon
views-count14587 դիտում article-date 20:59 02-02-2018

«Հայկ Արշին» ՍՊԸ-ն Արաբկիրի հարկային տեսչություն խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով՝ չարամտորեն խուսափել է մոտ 38 մլն հարկ վճարելուց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Հայկ Արշին» ՍՊԸ-ի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունում պարզել են, որ նշված ՍՊԸ-ն Արաբկիրի հարկային տեսչություն հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափի գումար՝ հարկ վճարելուց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է 38 մլն 551 հազար 201 դրամ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր