211652_close_icon
views-count13346 դիտում article-date 19:09 02-02-2018

Լեոնիդ Սլուցկի. Վստահ եմ, որ «Արսենալն» ավելի շատ շահեց Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակումից

Ռուսաստանի հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքին: Ակումբները այս գործարքում մնացին իրենց դիրքերում՝ ստանալով թոփ խաղացողներ: Բնական է, բոլորն էլ կասեն, թե ավելի շատ շահեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն ես վստահ եմ, որ «Արսենալը» շահեց: Լոնդոնցիները ազատվեցին մի ֆուտբոլիստից, որը չէր ցանկանում խաղալ թիմում և այնքան էլ մոտիվացված չէր: Իսկ փոխարենը ստացան խաղացողի, որը մեծ ցանկություն ունի ապացուցել, որ Մանչեսթերում չէր կարողանում իր իրական խաղը ցուցադրել ոչ մարզական պատճառներով: «Շատ ուրախ եմ Հենրիխի համար, որը հայտնվեց ոգով ու փիլիսոփայությամբ իրեն մոտ թիմում: Նա իր մոտիվացիայով ու խաղամակարդակով կարող է մրցաշրջանի վերջին հատվածի հայտնությունը դառնալ: Գումարած, նրա վրա այնպիսի ճնշում չի լինի, ինչպես՝ Օբամեյանգի դեպքում: Իմ կանխատեսումը. Հենրիխի տրանսֆերն ավելի օգտակար կլինի: Մխիթարյանի խաղը «Արսենալում» բալանս կավելացնի հարձակման և պաշտպանության միջև, մինչդեռ Օբամեյանգին դեռ պետք է հարմարացնել», ասել է Սլուցկին:

Նմանատիպ նյութեր