211652_close_icon
views-count4355 դիտում article-date 18:58 02-02-2018

Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու կառույցների համագործակցությունը սահմանամերձ գոտում անասնահամաճարակային կայունությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են 2017 թվականին՝ հարևան երկրներից կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու նպատակով: Իշխան Կարապետյանը հաջողված է գնահատել Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով թե մասնագիտական աջակցություն, թե անհրաժեշտ տեղեկատվություն և թե արդյունքում՝ հսկողության պատշաճ մակարդակ: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը, խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին, անդրադարձել է հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող հնարավոր վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտության խնդրին: Հանդիպմանը ներկա էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ. ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվությունն օպերատիվ կերպով միմյանց փոխանցելու և համատեղ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում և՝ 2018 թ. գարնանն ու ամռանը սահմանամերձ մարզերում համատեղ ստուգումներ կատարելու վերաբերյալ: Մասնագետները փաստել են, որ նախորդ տարվա ընթացքում կենդանիների հիվանդությունների բռնկումներ չեն եղել, անասնահամաճարակային վիճակը կայուն է գնահատվել: Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության հետագա ուղղություններն ու առաջնահերթությունները: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր