211652_close_icon
views-count22947 դիտում article-date 18:50 02-02-2018

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է կայազորային քննչական բաժինների աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։ Հրավիրված խորհրդակցությանը հրավիրվել և մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2017 թվականին արձանագրված հանցավոր դրսևորումները, միտումները, դրանց կատարմանը նպաստած պայմաններն ու պատճառները։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է հանցավորության վիճակը, շարժընթացը։ Հ.Գրիգորյանը փաստել է, որ առերևույթ հանցավոր դրսևորման յուրաքանչյուր դեպքի առթիվ կատարվում է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները՝ սերտորեն համագործակցելով ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմինների, պաշտպանության նախարարության հետ և ներկայացրել բացահայտման ցուցանիշները, 2017 թվականին արձանագրված քննչական աշխատանքի դրական արդյունքները, խնդիրներն ու բացթողումները։ Խորհրդակցության մասնակիցները կարևորել են զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը, ինչը բարձր մարտունակության առաջնային և կարևոր նախապայմաններից մեկն է։ «Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է։ Մենք ոչ միայն պետք է յուրաքանչյուր դեպքով պարզենք հանցավոր արարք կատարած անձի ինքնությունը և նրա գործողություններին տանք համարժեք քրեաիրավական գնահատական, այլ նաև ի հայտ բերենք դրանց կատարմանը նպաստած պայմանները, պատճառները, որպեսզի համալիր քայլեր ձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ։ Միայն օբյեկտիվ իրականության պարզումը կարող է նպաստել զինված ուժերում հնարավոր հանցավոր դրսևորումների նախականխմանը»,- ասել է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և քննարկման արդյունքներով տվել կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել հետագա անելիքները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի տեղակալ Աղասի Բագրատունյանին՝ հանցագործությունների բացահայտման գործում սերտ համագործակցության համար։ ՔԿ նախագահը կարևորել է հանցագործությունների բացահայտման գործում քննիչի դերը և ընդգծել, որ գործող Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված ոչ միայն նախաքննության իրականացումը, այլև՝ կազմակերպումը։ Հետևապես՝ յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսևորել իր դատավարական ինքնուրույնությունն ու անկախությունը և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցելով՝ կազմակերպել արդյունավետ նախաքննության իրականացումը։ Իսկ քննիչի կողմից իր լիազորությունների արդյունավետ կատարման համար շարունակվում են հետևողական աշխատանքներ իրականացվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ։ ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շնորհիվ 2017 թվականին ձեռք է բերվել «ՈՒԱԶ» մակնիշի 3 հատ ավտոմեքենա, որոնց համար տրամադրվել և ծախսվել է 25.200.000 դրամ: Ավտոմեքենաները հատկացվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության սահմանամերձ՝ առաջին, երկրորդ, երրորդ կայազորային քննչական բաժիններին։ Առաջիկայում կբարելավվեն նաև շենքային պայմանները։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր