211652_close_icon
views-count4198 դիտում article-date 20:34 02-02-2018

Ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը հավանության է արժանացել

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 03.08.2017թ. նիստի N 33 արձանագրային որոշմամբ: Ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկո­սա­դրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկո­սա­դրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վար­­կերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագ­րից կարող էին օգտվել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները: Պիլո­տային ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելը նախատեսվել էր շուրջ 2.4 մլրդ դրամ, յուրա­քան­չյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամ: Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերսբանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ բանկը, Բիբլոս Բանկ Արմենիա և ՎՏԲ Հայաստան բանկերն ու ՓՄՁ ներդրումներ և Քարդ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները: Ըստ ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացված վերջին հաշվետվության՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ բանկերի կողմից հաստատվել են 19 ընկերության («Պռոշյանի կոնյակի գործարան», «Արա­­րա­տի գինու գործարան», «Աքուիլա», «Տրինիտի», «Գետնատուն», «Մաթևոսյան վայն», «Վայք գրուպ», «Վան ֆուդ», «Արեգակ կոնյակի գործարան», «Արթուր և Էդիտա», «Մարան», «Արմենիա վայն» գործարան» և «Գուրմանե» ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «Թամարա ֆրութ», «Սակի ընդ սանս» և «Սիս նատուրալ» ՓԲԸ-ներ, «Արտաշատի պահածոների գործարան» և «Երևանի շամ­պայն-գինիների գործարան» ԲԲԸ-ներ) վարկի տրա­մա­դրման դիմումները՝ 1310.9 մլն դրամի չափով, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են թվով 919 բերքի գնման պայմանագրեր: Ծրագրից օգտվել են ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի ու Վայոց ձորի մարզերում և Երևան քաղաքում տեղակայված պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններ: Նախատեսվում է ծրագիրը վերը նշված պիլո­տային ծրագրի պայմաններով, ավելի ընդլայնված ծավալներով շարունակել 2018թ-ին և հա­ջորդ տարիներին: ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: 2018թ-ից սկսած ծրագրի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր