211652_close_icon
views-count3254 դիտում article-date 18:46 02-02-2018

Տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա. Վահե Նիկոյան

«Տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը: Փոխքաղաքապետը պարզաբանեց, որ Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցով ուղևորն Ա կետից Բ կետը հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ այն բանից, թե քանի տրանսպորտային միջոց է փոխում: Վահե Նիկոյանը շեշտեց, որ կանգառները կհամապատասխանեցվեն նոր ավտոբուսներին ևկնպաստեն կենտրոնի բեռնաթափմանը: Նշենք, որ Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։ «Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից:

Նմանատիպ նյութեր