211652_close_icon
views-count2921 դիտում article-date 18:22 02-02-2018

2017 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2017-ին 18.7 տոկոսով աճել է 2016-ի համեմատ: [url=https://armenpress.am/arm/news/921248/]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Համաձայն ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` 2017 թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ: 2017 թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 միլիոն 481 հազար 755 մարդ, 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3 տոկոսով:

Նմանատիպ նյութեր