211652_close_icon
views-count3158 դիտում article-date 20:10 02-02-2018

Նախորդ տարվա համեմատ՝ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների արդյունքների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թվականի համեմատ աճել է 7.5 %-ով, այդ թվում Երևանում` 8.7 %-ով, իսկ մարզերում` 6.8 %-ով: 2017 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Նկատենք, որ գործարքների ընդհանուր քանակի 36.7 %-ը գրանցվել է Երևան քաղաքում: 2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52275 օտարման գործարքների 74.3 %-ը կազմել է առուվաճառքը, 25.4 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: 2017 թվականին Երևան քաղաքում անշարժ գույքի 15722 առուվաճառքի գործարքի 64.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2016 թվականի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով: 2017 թվականին Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, հետևյալ շուկայական միջինացված գները. Վարչական շրջաններ Միջին գները (դրամ) [b]2016թ 2017թ[/b] Կենտրոն 428100 445800 Արաբկիր 357200 345800 Քանաքեռ-Զեյթուն 283100 270600 Նոր Նորք 254200 237000 Ավան 261700 251500 Էրեբունի 252400 240100 Շենգավիթ 257700 244600 Դավթաշեն 276800 257900 Աջափնյակ 251000 234200 Մալաթիա-Սեբաստիա 244100 233800 Նուբարաշեն 157400 157100 [b]Միջինը Երևանում 274900, 265300[/b] Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի համեմատ նվազել են 3.5 %-ով: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տվյալների՝ 2017 թվականին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թվականի համեմատ աճել է 12.3 %-ով: Կոմիտեն արձանագրել է, որ 2017 թվականին հանրապետությունում իրականացվել է անհատական բնակելի տների 5055 առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 1505, մարզերում՝ 3550: 2016 թվականի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքի քանակն աճել է 19.3 %-ով, ընդ որում, Երևան քաղաքում ` 22.3 %-ով, իսկ մարզերում՝ 18.1 %-ով : Ընդհանուր առմամբ, 2017 թվականին հանրապետությունում օտարվել է 17601 միավոր (16752.08 հա) հող, որից Երևանում` 1190 միավոր (308.43 հա): Հանրապետությունում 2017 թվականին հողերի առուվաճառքի գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 8.0 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 7207.36 հա, որից 7123.23 հա գյուղատնտեսական նշանակության են: 2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9513 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.1 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 93.3 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից: 2017 թվականին անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 25.7 %-ով: 2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 24325 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 13.0 %-ը: 2017 թվականին գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 13.5 %-ով: [b] ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր