211652_close_icon
views-count10781 դիտում article-date 16:30 02-02-2018

Բանակի օրվա առիթով ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցները այցելեցին եռաբլուր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար, դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդական Կարեն Փոլադյանը և ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը Բանակի օրվա տոնի առթիվ իրենց շնորհավորական խոսքն են ուղղել Հայոց բանակի զինվորներին և Ծառայության աշխատակիցներին, նշելով որ հաղթանակած, մարտունակ և կայացած մեր բանակը անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումներից է, որը իրավմամբ իր հերոսական ձեռքբերումներով այսօր վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը: Յուրաքանչուրիս պարտքն է իր նպաստը բերել Հայոց բանակի հետագա զարգացման ու ամրապնդման գործում: Հպարտությամբ պետք է նշել, որ Ծառայության անձնակազմը հիմնականում իրենց ներդրումն է ունեցել հայրենիքի սահմանների պահպանության գործում, ինչպես որպես ժամկետային ծառայողներ, այնպես էլ՝ ազատամարտիկներ, որոնք իրենց հայրենասիրական պարտք են կատարել Արցախի ազատագրման պայքարում: Շնորհավորական խոսքում նրանք բոլորին ցանկացել են բարի ծառայություն և խաղաղ երկինք: Բանակի օրվա առիթով ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցները այցելեցին եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին ու ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին, այդ թվում նաև ապրիլյան պատերազմի մասնակից, իրենց նախկին աշխատակից, Սասուն Մկրտչյանի շիրիմին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր