211652_close_icon
views-count4748 դիտում article-date 16:05 02-02-2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:

Նմանատիպ նյութեր