211652_close_icon
views-count3630 դիտում article-date 17:09 02-02-2018

Ժիրինովսկին առաջարկել է Վոլգոգրադը վերանվանել Ստալինգրադ

Հարկավոր է Վոլգոգրադին վերադարձնել նրա պատմական անվանումներից մեկը՝ վերանվանել այն Ցարիցին կամ Ստալինգրադ, հայտարարել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է Ria Novosti-ն։ «Ի դեպ, երկրորդ տարբերակը նախընտրելի է, քանի որ քաղաքը հենց այդ անվան տակ է համաշխարհային պատմություն մտել մեծ ճակատամարտի ժամանակ և հենց Ստալինգրադն է դարձել ռուսական ուժի, կամքի, հայրենասիրության, անհաղթելիության խորհրդանիշ»,-գրել է ՌԴ նախագահի թեկնածու Ժիրինովսկին։ Հավելել է, թե ոչ մի դեպքում չպետք է հին անվանումը վերականգնել՝ կապելով այն Իոսիֆ Ստալինի հետ։

Նմանատիպ նյութեր