211652_close_icon
views-count3440 դիտում article-date 15:36 02-02-2018

Մարեզը բոյկոտում է «Լեսթերի» մարզումները

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը շարունակում է իր դժգոհությունն արտահայտել, որ ակումբը հրաժարվեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքաբնակները» «Լեսթերին» ալժիրցի ֆուտբոլիստի համար առաջարկել էին 65 մլն ֆունտ, սակայն մերժում էին ստացել: Մարեզը նորից չի ժամանել թիմի մարզմանը: Նա արդեն երրորդ օրն անընդմեջ բաց է թողնում մարզումները՝ սկսած հունվարի 31-ից: Այդ պատճառով նա չհայտավորվեց «Էվերթոնի» հետ հանդիպմանը (1:2) և տուգանվեց առավելագույն չափով՝ 200 հազար ֆունտով: Նշվում է, որ Մարեզը շատ ծանր է տանում այն փաստը, որը «Լեսթերը» իրեն բաց չթողեց, թեպետ 2017-ին խոստացել էր դա:

Նմանատիպ նյութեր