211652_close_icon
views-count4230 դիտում article-date 16:08 02-02-2018

Իրանում ձերբակալել են 28 կանանց. պատճառը հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիան է եղել

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է 28 կանանց, ովքեր մասնակից են եղել հիջաբ կրելու դեմ անցկացված բողոքի ակցիային, հաղորդում է Tasnim News-ը։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ձերբակալված ակտիվիստուհիներին մեղադրում են հանրային կարգուկանոնը խախտելու մեջ։ Ցուցարարները մայրաքաղաք Թեհրանի փողոցներ դուրս էին եկել նախօրեին։ Ակցիան ղեկավարել էր 31-ամյա Վիդա Մովահեդը։ Կանայք, ի նշան բողոքի, հանել էին գլխաշորերը և պահել գլխավերևում։ Ակցիան 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր ամենամասշտաբայինն էր։

Նմանատիպ նյութեր