211652_close_icon
views-count3008 դիտում article-date 15:55 02-02-2018

Արտակ Զաքարյանը Մեքսիկայի դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները

ետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա): Արտակ Զաքարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար:

Նմանատիպ նյութեր