4613 դիտում
15:03 02-02-2018
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի, տեղեկացնում են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։
«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը։
Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան հայրը տեղեկացրել է, որ թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։
«Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,-ասել Եզրաս սրբազանը։
Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշել է, որ հատկապես հայրենիքից դուրս Հայ Եկեղեցին պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության պահպանման գործում։ Դեսպանը խոսել է նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։
Հանդիպմանը ներկա են եղել Մոսկվայում ծառայող հոգեւորականներ, Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գերոգի Սերոբյանը։
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
16:09 20-04-2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
1567 դիտում
23:20 07-12-2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8629 դիտում
20:06 06-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
325 դիտում
09:42 24-04-2024
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
394 դիտում
09:30 24-04-2024
Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը. Նիկոլ Փաշինյան