211652_close_icon
views-count19175 դիտում article-date 13:58 02-02-2018

1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշումը

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո, այս պահանջն ամրագրված է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համապատասխան որոշմամբ, փոխանցում է [url=https://www.aysor.am/am/news/2018/02/02/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4/1369864]Aysor.am-[/url]ը։ Իրավական ակտը Հայաստանի ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։ Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը, որը ծնողներին շատ տանջող խնդիրներից մեկն է, նույնպես կարգավորվում է այս որոշմամբ։ Ըստ փաստաթղթի, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/02/02/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4/1369864]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր