211652_close_icon
views-count2276 դիտում article-date 13:45 02-02-2018

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են. ստացվել է 128 հեռախոսազանգ

Հունվարի 22-28-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 128 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 118-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 10 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 39 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 4-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր