211652_close_icon
views-count17673 դիտում article-date 23:30 01-02-2018

Երգչուհի Գաբին՝ իր առաքելության և առաջին բեմելի մասին

Երգչուհի Գաբիի առաջին բեմելն եղել է Միացյալ Նահանգներում: Այս մասին երգչուհին կիսվել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի՛ ամերիկաբնակ հայեր, ուզում եմ հիշեցնել, որ իմ առաջին բեմելը եղել է Միացյալ Նահանգներում «Զորավար Անդրանիկ» ազգագրական համույթի կազմում: Այս 23 տարվա ընթացքում ես չեմ մոռացել հայ հանդիսատեսի ջերմությունն ուղղված փոքրիկ աղջկան, ով իր առաջին քայլերն էր անում երաժշտական ասպարեզում: Հիմա քաջ գիտակցում եմ, որ այս ամենը պատահականություն չէր, ավելին՝ ճակատագրական: Ժողարվեսի միջոցով Հայաստան-սփյուռք կապն ամրացնելն այլևս իմ առաքելությունն եմ համարում: Համերգի կազմակերպման համար շնորհակալ եմ իմ պրոդյուսերին՝ Կարպիս Թիթիզյանին»,-ասել է Գաբին: Երգչուհին 23 տարի անց կրկին հանդես կգա Միացյալ Նահանգներում, այս անգամ՝ մենահամերգով: Հիշեցնենք, որ Գաբին վերջերս կատարում է մասնավորապես ժողովրդական երգեր, որոնք միշտ սիրված են եղել ժողովրդի կողմից և շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ անգամ ժամանակակից մատուցմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր