211652_close_icon
views-count7927 դիտում article-date 23:08 01-02-2018

Լևոն Արոնյանը՝ Gibraltar Masters մրցաշարի չեմպիոն

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ Ջիբրալթարում կայացած Gibraltar Masters հեղինակավոր մրցաշարի հաղթող: Մրցաշարի վերջին տուրից հետո միանգամից 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը (2797) ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2700) և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2793), վաստակեցին 7,5-ական միավոր և չեմպիոնի կոչումը վիճարկեցին [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/01/1088170/]թայ-բրեյք փուլում[/url]՝ կարճեցված ժամանակով պարտիաներում: Արոնյանը թայ-բրեյքի առաջին փուլում հաղթեց Ռապորտին՝ 2:0, իսկ եզրափակիչում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Վաշյե-Լագրավի նկատմամբ ու հռչակվեց մրցաշարի հաղթող: Սա հայ շախմատիստի հերթական փայլուն նվաճումն էր, որին կգումարվի 25 հազար ֆունտ պարգևավճարը:

Նմանատիպ նյութեր