3771 դիտում
18:59 01-02-2018
Միհրան Հարությունյան. Պետք է մասնակցեմ Տոկիո 2020-ին
Այս օրերին Երևանում էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Անվանի մարզիկը Հայաստան եկել էր անձնական գործերով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող և Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ Միհրանը մտադիր է ըմբշամարտի մարզադպրոց հիմնել Արցախում:
Նա այդ հարցով ավելի վաղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Մարզադպրոցի համար շենք է հատկացվել: Հիմա մնում է սկսել նորոգման և կահավորման աշխատանքները:
Օլիմպիական փոխչեմպիոնը, օգտվելով առիթից, ներկա եղավ Հայաստանի առաջնությանը, իսկ երեկ հանդիպում ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:
Միհրանը չի պատրաստվում լքել ըմբշամարտը՝ իր առջև նպատակ դնելով հանդես գալ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում: Այս ժամանակահատվածում Ռիո 2016-ի փոխչեմպիոնը դադար է վերցրել, որպեսզի ուժերը փորձի խառը մենամարտերում:
Մինչ այդ Հարությունյանը հետվիրահատական վերականգնման փուլում էր՝ հին, չապաքինված վնասվածքը կտրուկ միջամտություն էր պահանջում: Այս պահին մարզիկն իրեն լավ է զգում, իսկ ապագում պատրաստվում է վերսկսել մարզումները մրցագորգում:
«Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ, քանի որ լավ մարզավիճակում եմ: Սակայն պայմանագիր ունեմ խառը մենամարտերում հանդես գալու համար և պետք է պատրաստվեմ մենամարտին: Ինչ վերաբերում է հնարավոր քաշային կարգին, եթե ոչ 77, ապա՝ 67: 72 կգ քաշային կարգը բացառված է, քանի որ օլիմպիական չէ»,- ասաց Միհրան Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
3060 դիտում
15:58 24-07-2020
Մեկ տարի հետո պետք է տրվի «Տոկիո-2020»-ի մեկնարկը
26413 դիտում
13:42 28-09-2018
Միհրան Հարությունյան. Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու
5315 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ