211652_close_icon
views-count14071 դիտում article-date 18:02 01-02-2018

Ժոզե Մոուրինյո. 11-րդ վայրկյանին գոլ բաց թողնելը նորմալ չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից (0:2) հետո մեկնաբանել է արդեն 11-րդ վայրկյանին բաց թողած [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/01/1088132/]գոլը[/url]: «Այդպիսի գոլեր բաց թողնելը նորմալ չէ: Էլ ավելի զավեշտալի է, քանի որ խաղացողները հազար անգամ նայել էին, թե «Տոտենհեմը» ինչպես է սկսում դաշտի կենտրոնից: Մենք մրցակիցների խաղը վերլուծում ենք ու խաղացողները գիտեին, որ հետևելու է երկար փոխանցում մեր խաղադաշտ՝ Քեյնին: Բայց մենք պրեսինգի չենթարկեցինք. դա առաջին սխալը: Օդային պայքարում պարտվեցինք՝ երկրորդ սխալը: Միկրոմենամարտում զիջեցինք՝ երրորդ: Բաց թողեցինք Էրիկսենին՝ չորրորդ: 11 վայրկյանում չորս սխալ ու 0:1 հաշիվ՝ շատ լավ թիմի դեմ խաղում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր