211652_close_icon
views-count22908 դիտում article-date 17:13 01-02-2018

Նպաստառուի եկամուտը կճշտեն վարկային պատմության և խնայողությունների մասին տեղեկատվության միջոցով

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործելու և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով: Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն ստանալու միջոցով: Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Նմանատիպ նյութեր